Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է

«Հրապարակ». Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է

Wed, 15 Jul 2026 08:10:52 +0400


Երեւան-Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է։ Այդ տեղանքում ավտոմեքենաները շատ դանդաղ են շարժվում, վարորդները վախենում են, որ կվնասեն իրենց մեքենաները։

Հայտնի չէ, թե ինչն է քանդվելու պատճառը, գուցե՝ հողի սողանքը։ Ավտոճանապարհը շատ բանուկ է, այդ ճանապարհով է անցնում Բերդ համայնքից Երեւան, մայրաքաղաքից Բերդ մեկնողների բացարձակ մեծամասնությունը, երբ երթեւեկում են Բերդ-Նավուր-Թթուջուր-Ճամբարակ-Երեւան երթուղով։ Քանդված հսկա հատվածը հրատապ հիմնանորոգման կարիք ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոբախիձե․ վրացական ընդդիմությունը «ամբողջությամբ փլուզվել է»

Կոբախիձե․ վրացական ընդդիմությունը «ամբողջությամբ փլուզվել է» Sun, 02 Aug 2026 21:36:35 +0400 Վրաստանի վարչապետ Իրակլի …