Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Գտել են 52-ամյա տղամարդու մոտ

Գտել են 52-ամյա տղամարդու մոտ

Thu, 15 Oct 2026 17:10:48 +0400


Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները պրոֆիլակտիկ աշխատանք իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին այցելել են Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդու՝ Լոռվա փողոցում գտնվող բնակության հասցե։

Տեսնելով ոստիկաններին՝ տանտերը դրսևորել է տարօրինակ վարքագիծ և փորձել է դիմել փախուստի, ինչը ոստիկանների կողմից կանխվել է։ Տնակի ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են փամփուշտներ և թափանցիկ տարայի մեջ լցված կանեփանման զանգված:

Բացատրական աշխատանքի արդյունքում 52-ամյա տղամարդը հայտնել է, որ տարայի մեջ մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հասցեում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով տարաներ՝ ընդհանուր 491 գրամ քաշով, «ԻԺ» տեսակի որսորդական ողորկափող երկփողանի հրացան, 12 մմ տրամաչափի փամփուշտներ և կանեփի բույսեր։

Կատարվում է նախաքննություն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կտրել են տղամարդու երկու ձեռքը

Կտրել են տղամարդու երկու ձեռքը Thu, 16 Jul 2026 21:30:28 +0400 Հնդկաստանում, բենզալցակայանում տեղի ունեցած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով