Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը գերազանցում են 1000-ը․ Հովիկ Ավանեսով

Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը գերազանցում են 1000-ը․ Հովիկ Ավանեսով

Mon, 28 Sep 2026 14:20:45 +0400


Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է, որ 2020 թվականից ի վեր Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերի թիվը անցել է 1000-ի սահմանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում ամբողջությամբ ոչնչացվել է ավելի քան յոթ եկեղեցի։ Ավանեսովը այս մասին ասել է «Արցախը 3 տարի անց․ փաստեր, պատասխանատվություն, ապագայի օրակարգ» խորագրով քննարկման ընթացքում։

Նա անդրադարձել է նաև բնակավայրերի և քաղաքային միջավայրի ավերածություններին՝ նշելով, որ Արցախում շուրջ տասը գյուղ ամբողջությամբ վերացվել է, իսկ մոտավորապես նույնքան բնակավայր էլ մասնակիորեն է ոչնչացվել։

Ավանեսովի խոսքով՝ էական վնաս է հասցվել նաև Ստեփանակերտի մոնումենտալ ժառանգությանը։ Նրա ներկայացմամբ՝ ամբողջությամբ ոչնչացվել են քաղաքի մի շարք հատվածներ, այդ թվում՝ բնակելի թաղամասեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հաց և տեսարան»․ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Հաց և տեսարան»․ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Fri, 30 Oct 2026 17:15:29 +0400 Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս …