Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Ով է համաշխարհային կինոյի ամենահայտնի աստղը, ըստ Variety-ի

Ով է համաշխարհային կինոյի ամենահայտնի աստղը, ըստ Variety-ի

Thu, 19 Nov 2026 22:30:01 +0400


Variety-ն հրապարակել է համաշխարհային կինոյի մեծագույն աստղերի ցանկը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է Մերլին Մոնրոն։ Ցանկը կազմվել է հիմնվելով հիմնականում դերասանների վարպետության վրա, սակայն դերակատարություն է ունեցել նաեւ ցանկի կազմողների անձնական տպավորությունները։ Ցանկում կինոաստղեր են աշխարհի 14 երկրներից, որոնց մեծ մասը, սակայն Միացյալ Նահանգներից են՝ 77 անուն։ Ցանկում 103 անուն է։ «Փնտրել ու գտել ենք նրանց, որոնք մագնիսի նման ձգում են, հիացնում եւ ապշեցնում իրենց տաղանդով ու խարիզմայով, ստիպելով մեզ գլուխներս կորցնել»,- ասված է ցանկի հեղինակների հայտարարությունում։ Մերլին Մոնրոյին հաջորդում է խարիզմատիկ Համֆրի Բոհարթը, ապա գալիս է Չարլզ Սպենսեր Չափլինը։ Ցանկում են նաեւ Ջեք Նիքոլսոնը, Քեթրին Հեփբըրնը, Սինդի Պուատյեն, Մարլոն Բրանդոն, Թոմ Կրուզը, Տոսիրո Միֆունեն, Բարբարա Սթրեյզենդը եւ այլոք։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով