Արման Թաթոյանը բանավեճի ընթացքում փաստարկված կերպով «տեղը դրեց» Նիկոլ Փաշինյանի

Արման Թաթոյանը բանավեճի ընթացքում փաստարկված կերպով «տեղը դրեց» Նիկոլ Փաշինյանի

Fri, 05 Jun 2026 09:32:29 +0400


Արման Թաթոյանը բանավեճի ընթացքում փաստարկված կերպով «տեղը դրեց» Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինը փորձեց հակադարձել ընդամենը մեկ դատարկ, սուտ մեկնաբանությամբ՝ փորձելով Հաց բերողի մահվան մեջ փնտրել նաև տվյալ ժամանակաշրջանի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանի մեղքը։ Իհարկե, այդ հերյուրանքին ևս Թաթոյանը պատշաճ կերպով արձագանքեց՝ հիմնավորելով, որ իր պաշտոնից բխող բոլոր գործիքակազմերը կիրառել է՝ ընթացքում մշտական կապի մեջ գտնվելով նաև ԱԺ պատգամավոր Փաշինյանի հետ։ Բայց խնդիրն այլ է ու որպեսզի հերթական անգամ համոզվեք, թե մարդկային, տղամարդկային ինչպիսի բարոյականություն ունի Փաշինյանը, ներկայացնեմ երկու փաստ. Հաց բերողի գործով քննիչ Էդիկ Հակոբյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ այդ ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ում անմիջական վերահսկողության տակ էր գտնվում նշված քրեական գործը, հետագայում Փաշինյանը ևս 4 տարի «օգտագործեց» իր քաղաքական նպատակներով։ Սա է Ալիևի «պոչի» իրական դեմքը (ձևակերպումը բանավեճի ընթացքում Թաթոյանը տվեց)։

Հ.Գ. Ընդ որում, Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց Թաթոյանի այն հարցին, թե Սոնա Մնացականյանի վրաերթի գործով իրեն ուղեկցող ավտոմեքենաների ռադիոկապի ձայնագրությունն ինչու՞ են ոչնչացրել, որպեսզի տեղի ունեցածին իր առերևույթ կապը հերքվի։

Րաֆֆի Ասլանյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը Fri, 05 Jun 2026 09:53:35 +0400 Երեկ ձերբակալվել է Պետգույքի կառավարման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով