Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որով հպարտանում էր յուրաքանչյուր դպրոց

Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որով հպարտանում էր յուրաքանչյուր դպրոց

Sun, 01 Nov 2026 15:30:02 +0400


Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը հանդես է եկել ցավակցական հայտարարությամբ՝ հայտնելով իր շրջանավարտ, զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահվան մասին։

Դպրոցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որոնցով հպարտանում է յուրաքանչյուր դպրոց․

«Գիտակ, գերազանց առաջադիմությամբ սովորող, խելացի, կազմակերպված, նպատակասլաց ու նախաձեռնող երիտասարդ, որն աչքի էր ընկնում իր մտքի ճկունությամբ, բանավիճելու կարողությամբ և գիտելիքների լայն շրջանակով։ Նա մեր դպրոցի բանավեճի ակումբի ակտիվ անդամներից էր։ Ակումբի թիմի կազմում մասնակցել էր հանրապետական փուլին՝ իր ներդրումն ունենալով թիմի գրանցած նշանակալի հաջողության՝ երկրորդ տեղի նվաճման գործում։ Տիգրանը այն երիտասարդներից էր, որոնցից մեծ սպասելիքներ ունեինք»,- ասված է դպրոցի ցավակցական խոսքում։

Կրթօջախի անձնակազմը, ուսուցիչներն ու աշակերտները խորին ցավակցություն և զորակցություն են հայտնել Տիգրան Ստեփանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին՝ ընդգծելով, որ նրա հիշատակը միշտ անմար կմնա դպրոցի պատմության մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայկական կրթօջախում դարասկզբին բարոյական հայ մարդ էին կերտում

Հայկական կրթօջախում դարասկզբին բարոյական հայ մարդ էին կերտում Sat, 24 Oct 2026 21:00:56 +0400 Պերպերյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով