Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Մեզ հետ խաղեր չտաք»․ ՆԱՏՕ-ն պատերա՞զմ է հայտարարում Մոսկվային

«Մեզ հետ խաղեր չտաք»․ ՆԱՏՕ-ն պատերա՞զմ է հայտարարում Մոսկվային

Wed, 08 Jul 2026 12:30:13 +0400


Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը և չունի հարձակողական գործողություններ ձեռնարկելու մտադրություն։ Նա այս հայտարարությունն արել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

«Մեզ հետ մի՛ խաղացեք։ Մենք երբեք ոչ մեկի վրա չենք հարձակվի։ Մենք միայն կպաշտպանենք մեր կենսակերպը, մեր ժողովրդավարությունը և մեր տարածքը», – ընդգծել է Ռյուտեն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն վարում է բացառապես պաշտպանական քաղաքականություն և շարունակում է հավատարիմ մնալ իր անդամ պետությունների կոլեկտիվ պաշտպանությանը։

Գլխավոր քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում Ռուսաստանը կնշվի որպես Դաշինքի անվտանգության համար երկարաժամկետ սպառնալիք։

«Հուսով եմ, որ այսօր բոլոր դաշնակիցները կրկին համատեղ կճանաչեն, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի տարածքի համար երկարաժամկետ սպառնալիք է», – ասել է նա։

Ռյուտեն նշել է, որ վերջնական փաստաթղթի վերջնական տարբերակը կհաստատվի գագաթնաժողովից հետո, սակայն, ըստ նրա, գործող համաձայնագրերը թույլ են տալիս ակնկալել համապատասխան ձևակերպման ներառում վերջնական հռչակագրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության Tue, 22 Sep 2026 13:36:11 +0400 «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում …