Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Ձեր «պետական արժանապատվությունը» սրանից չի վիրավորվու՞մ

Ձեր «պետական արժանապատվությունը» սրանից չի վիրավորվու՞մ

Sun, 01 Nov 2026 15:43:59 +0400


Արդեն հայտնի է, որ հայկական բանակում կրկին հայ զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։
Երիտասարդ Տիգրան Ստեփանյանի մարմինը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։
Խորին ցավակցություններս Տիգրանի հարազատներին ու մտերիմներին։

Պետության լիակատար դեգրադացիայի առաջնային ցուցիչներից մեկն այն է, երբ օրվա իշխանությունների այդքան զգայուն` «պետական արժանապատվությունը» բացարձակապես չի վիրավորվում այն ժամանակ, երբ սեփական պետության տարածքներն օկուպացված են, երբ հարևան պետության ղեկավարներն ամենօրյա ռեժիմով ստորացնում ու նսեմացնում են հայ ժողովրդին, երբ թշնամին պարտադրում է փոխել երկրի Սահմանադրությունը, երբ բանտերը լցված են ընդդիմադիրներով, կամ երբ բանակում սարսափելի պարբերականությամբ զինվորներ են զոհվում։
Իշխանությունների «պետական արժանապատվությունը» խիստ վիրավորվում է միայն այն ժամանակ, երբ այդ խնդիրները բարձրաձայնվում և դրվում են նրանց առջև։

Խեղաթյուրված և բարոյապես ապականված համակարգում իշխանամետ հատվածի պատկերացումները «պետական արժանապատվության» մասին այնքան են այլասերվել, որ այդ հասկացության բուն իմաստն ու արժեքը լիովին շրջվել է գլխիվայր։

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով