Կիրակի , 23 Օգոստոսի 2026

ՄԱԳԱՏԷ-ն և ՌԴ-ն ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել

ՄԱԳԱՏԷ-ն և ՌԴ-ն ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել

Sat, 11 Jul 2026 14:00:04 +0400


ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ինտենսիվ է անվանել Կալինինգրադում ռուսական կողմի հետ նախօրեին կայացած խորհրդակցությունները, որոնք նվիրված են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հրատապ հարցերին:

«Կալինինգրադում Ռուսաստանի Դաշնության հետ միջգերատեսչական խորհրդակցությունների ինտենսիվ փուլը նվիրված է որոշ առավել սուր հարցերի, որոնք վտանգում են ԶԱԷԿ-ի և հարակից Էներգոդար քաղաքի միջուկային անվտանգությունը և ֆիզիկական միջուկային անվտանգությունը», – նշել է Գրոսին։

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է կայանի անվտանգության ապահովման գործում իր գործունեության ուժեղացման կոնկրետ միջոցառումների վրա:

Կողմերի խորհրդակցությունները վերաբերել են ԶԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով այնտեղ տեղի ունեցող միջադեպերին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը Sat, 22 Aug 2026 18:45:34 +0400 Վերջին …