Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիք

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվանել է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիք

Sat, 21 Nov 2026 19:00:00 +0400


Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող էր դառնալ երկրի անվտանգության ամենահուսալի երաշխիքը, սակայն անդամակցության հեռանկարը կախված կլինի պատերազմի ավարտի ժամկետներից և պայմաններից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»։

Զելենսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը բարձրացվել է «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման ժամանակ, այդ թվում՝ Ֆրանսիայի և մյուս դաշնակիցների կողմից։ Կիևն այս թեման քննարկում է նաև ԱՄՆ-ի հետ, սակայն կոնկրետ որոշումներ առայժմ չկան։

«Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է։ Իսկ ՆԱՏՕ-ի ամրապնդման ամենակարևոր քայլը Ուկրաինային ընդունելն ու դաշնակիցների շարքերում ուկրաինականի նման բանակ ունենալն է։ Սա բավարարում է երկու կողմերին էլ», — հայտարարել է նախագահը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը թույլ կտար Ուկրաինային ավելի քիչ ծախսերով ապահովել իր անվտանգությունը։ Հակառակ դեպքում երկիրը ստիպված կլինի ինքնուրույն պահել մեծաքանակ բանակ, այն ապահովել հրթիռներով, հրետանիով ու ավիացիայով, ինչպես նաև զարգացնել օդային տարածքի պաշտպանության հնարավորությունները։

«Դեռ վաղ է ասել՝ կլինե՞նք ՆԱՏՕ-ում, թե՞ ոչ, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե երբ և ինչպես կավարտվի այս պատերազմը», — հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը բարձրացրել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի հատվածից ուկրաինական զորքերի հնարավոր դուրսբերման հարցը՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց։

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, լրատվամիջոցների փոխանցմամբ, կասկածներ է հայտնել բանակցությունների միջոցով պատերազմն ավարտելու և մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին

Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին Sat, 21 Nov 2026 16:30:01 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով