Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին
Sat, 21 Nov 2026 16:30:01 +0400

Ռուսաստանի զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների խորհրդակցության անցկացման վայրին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ զինված ուժերի զորախմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի, այդ թվում՝ օտարերկրյա ներկայացուցիչների խորհրդակցության անցկացման վայրին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հարվածներ են հասցվել ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 148 տեղամասում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր