Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել

«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել

Fri, 02 Oct 2026 08:05:24 +0400


Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Արցախի պետական ինստիտուտները լուծարել, այդ թվում նաեւ ՀԱԵ Արցախի թեմը ոչնչացնել` թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին տիրադավների շարքը ներքաշելով: Վրթանես եպիսկոպոսը կտրվեց հոտից, ոչ մի ձեւով չի արձագանքում Արցախի եկեղեցիների մասին ադրբեջանական հայտարարություններին: Այդ հայտարարություններին չեն հակադրվում նաեւ արցախյան կառույցներն ու պետական մարմինները, որոնց կոտրել ու ոչնչացրել է Փաշինյանը: Արձագանքում են միայն անհատ արցախցիները, այն էլ՝ հաշվեհարդարի հեռանկարն աչքի առաջ ունենալով:

Այլեւս հույս չկա, որ պետական այս տեռորի պայմաններում Արցախի նախագահ կամ Արցախի ԱԺ նախագահ կարող է ընտրվել, իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Բաղունցը որոշ պատգամավորների հետ միասին ուղղակի ջրի տակն է անցել, թե` Փաշինյանը մեր հետեւից էլ կգա: Երբ նրանց հարցնում են՝ իսկ ի՞նչ եք արել, որ վախենում եք, պատասխանում են, թե նա առանց հիմքի էլ է մարդկանց կալանավորում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր …