Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար
Thu, 12 Nov 2026 23:09:02 +0400

45-ամյա երգչուհի Բեյոնսեն մերկացրած կրծքով (թոփլես) նկարահանվել է I-D պարբերականի համար։
Ամսագրի համար իրականացված ֆոտոշարքում երգչուհին փորձել է երկու կերպար։ Լուսանկարների մի մասում նա կեցվածք է ընդունում երկնագույն ջինսով և ատամների գրիլզներով (զարդերով)։ Իսկ շապիկի համար նա նկարահանվել է միայն մորթե թիկնոցով։ Լուսանկարներով պարբերականը կիսվել է իր Ինստագրամում։
Հիշեցնենք, որ երգչուհին 2002 թվականին սկսել է հանդիպել ռեփեր Ջեյ-Զիի (իսկական անունը՝ Շոն Քարթեր) հետ։ 2008 թվականին զույգն ամուսնացել է Նյու Յորքում, իսկ չորս տարի անց ամուսիններն ունեցել են դստեր՝ Բլու Այվիին, ով այս տարի արդեն նորամուտն է նշել Met Gala-ում։ 2017 թվականին զույգը դարձյալ ծնող է դարձել․ ծնվել են զույգերը՝ Սըրը և Ռումին։
Բեյոնսեն և Ջեյ-Զին համարվում են շոու-բիզնեսի ամենաազդեցիկ զույգերից մեկը․ անցյալ տարի Forbes-ը երգչուհու ամուսնուն ճանաչել է աշխարհի ամենահարուստ երաժիշտը․ նրա կարողությունն այն ժամանակ հասել էր 2,6 միլիարդ դոլարի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր