Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է

«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է

Fri, 02 Oct 2026 08:00:00 +0400


«Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի հարցում ՀՀ դիրքորոշման փոփոխության մասին․ «Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։ Սա է եղել մեր դիրքորոշումը, բայց հիմա մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու», իբրեւ թե այս փոփոխության պատճառը երկրում արհեստական բանականության գործարանների կառուցումն է, որի համար անհրաժեշտություն է առաջացել մտածել էլեկտրաէներգիայի ներկրման մասին։ Կարելի է կարծել՝ երեկ են սկսել կառուցել ԱԲ գործարանները:

Մինչդեռ մայիսին՝ քարոզարշավի ժամանակ, խոսում էր բացառապես մոդուլայինի մասին, որն առաջարկում են Արեւմուտքից։ Նոր ԱԷԿ-ի շուրջ քննարկումները շարունակվում են։ ՀՀ կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2027-ի ավարտը կողմնորոշվել ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Նախօրեին Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին, քննարկել են ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին ռուսական կողմի առաջարկները։ Այժմ, երբ ռուսական կողմից մեծ ճնշում կա, եւ անգամ խոսվում է գազամատակարարումն անջատելու մասին, Փաշինյանը, ըստ ամենայնի, «զադնի է դրել» եւ ընդունել ռուսական առաջարկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուզում էին առանց հանրությանը հայտնելու հանձնել Ադրբեջանի՞ն

Ուզում էին առանց հանրությանը հայտնելու հանձնել Ադրբեջանի՞ն Fri, 02 Oct 2026 16:59:42 +0400 ՀՅԴ երիտասարդական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով