Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով
Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400

Փարիզի Վերաքննիչ դատարանը տուգանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, որպեսզի ֆրանսիական ՊՍԺ ակումբին վճարի 60 հազար եվրո։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։ Դա հանդիսանում է 25 թվականին ֆրանսիական թիմի բանկային հաշվեհամարների արգելափակման դիմաց սահմանված փոխհատուցում։
Հիշեցնենք, որ 24 թվականին, «Ռեալ» տեղափոխվելուց հետո՝ Մբապեն ՊՍԺ-ի դեմ 60 միլիոն եվրոյի հայց է ներկայացրել։ Նա ասել էր, որ ակումբը իրեն չէր վճարել հասանելիք բոնուսներն ու պարգեւավճարները։ 25 թվականի գարնանը գործը քննել է աշխատանքային իրավահարաբերությունները քննող դատարանը։ Դատաքննության ընթացքում՝ Մբապեի պաշտանական թիմը նախաձեռնել էր բանկային հաշիվների արգելանքի սահմանում՝ հայցագումարի հնարավոր գանձումն ապահովելու համար։ Մայիսին այդ որոշումը չեղարկվում է ՊՍԺ միջնորդությամբ։ Սակայն դեկտեմբերին դատարանը որոշեց, որ հօգուտ մարզիկի ՊՍԺ-ից պետք է գանձի 61 միլիոն եվրո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր