Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

ՌԴ ՊՆ-ն կարևոր տեղեկություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն կարևոր տեղեկություն է տարածել

Thu, 16 Jul 2026 12:22:16 +0400


Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 375 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 15–ի ժամը21:00–ից (Մոսկվայի ժամանակով) մինչև հուլիսի 16–ի Մոսկվայի ժամանակով ժամը 08:00–ն ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ ուկրաինական 375 անօդաչու թռչող սարք», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի և Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել Sat, 04 Jul 2026 17:00:47 +0400 Վերջին օրերին Մոսկվայի մարզի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով