Պետական ահաբեկչության ցանկ՝ 12 կետից
Sat, 31 Oct 2026 18:15:36 +0400

Ահաբեկչությունը լինում է երկու տեսակի՝ սովորական ահաբեկչություն եւ պետական: Սովորական ահաբեկչություններ են առանձին անհատների, հանցավոր խմբերի ու խմբավորումների ձեռքով իրականացվող ապօրինի գործողությունները, որոնց նպատակը հնարավորինս մեծ թվով մարդկանց ոչնչացումն ու խոշոր ավերածություններ առաջացնելն է: Նկատենք՝ որքան շատ մարդ է զոհվում, կամ մեծ օբյեկտ է ոչնչացվում, այնքան տվյալ ահաբեկչությունը համարվում է մեծ կամ «հաջողված»:
Պետական ահաբեկչությունն իր առջեւ դրված խնդիրներով ու նպատակներով տարբերվում է սովորական ահաբեկչությունից, թեեւ իր մեջ սովորական ահաբեկչության տարրեր նույնպես պարունակում է: Ահաբեկչությունը դառնում է պետական, եթե դրա հեղինակը տվյալ երկրի իշխանությունն է: Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ է պետական ահաբեկչությունը, այստեղ քննության կառնենք ՀՀ իշխանությունների վերջին 8-9 տարիների ահաբեկչական գործունեությունը եւ կփորձենք ահաբեկչություն առ ահաբեկչություն առաջ գնալ՝ ցույց տալով ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ զոհերին: Ես այստեղ նաեւ պետական ահաբեկչությունների մի փոքր ցանկ եմ առանձնացրել, որին ծանոթանալով, վստահ եմ, որ դուք էլ ձեր կետերը կավելացնեք: Եվ այսպես՝
1. 2018թ. հոկտեմբերի 2՝ ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության ոչ նիկոլական անդամների ահաբեկչություն:
2. 2018թ. դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններ՝ ամբողջական իշխանության զավթում Նիկոլ Փաշինյանի կողմից կամ «հեղափոխական էյֆորիայով տառապող» ժողովրդի ահաբեկում:
3. 2019թ. մայիս՝ դատարանների շրջափակում, դատավորների վեթինգ եւ ահաբեկում:
4. 2020թ․ ապրիլ՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու ահաբեկչության անհաջող փորձ (կանխվել է քովիդի պատճառաբանությամբ)։
5. 2019-2020թթ․՝ քովիդով ժողովրդի ահաբեկում (ժողովուրդը տվել է մոտ 10 հազար զոհ, իշխանությունից ոչ ոք չի սատկել):
6. 2020թ. սեպտեմբերի 27՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կազմակերպած համատեղ ահաբեկչություն Արցախի Հանրապետության դեմ (երկու կողմերից կան տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ, երկու կողմի իշխանություններից ոչ ոք չի սատկել):
7. Ահաբեկչություն ՀՀ սահմանադրական դատարանի դեմ (կազմը փոփոխվել է բռնի մեթոդներով)։
8. Ավելի ուշ՝ իրավապահ համակարգի եւ բոլոր ուժային կառույցների սեփականաշնորհում ՀՀ վարչապետին եւ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ համատարած ահաբեկչական գործողություններ իշխանության նկատմամբ ոչ լոյալ նախկին պաշտոնյաների ու քաղաքական եւ հասարակական գործիչների դեմ:
9. 2021թ.՝ սուտ ու կեղծ խոստումներով ԱԺ արտահերթ ընտրություններ, իշխանության լիակատար զավթում ընտրակեղծարարությամբ եւ հանրության լայնածավալ ահաբեկչությամբ:
10. Հաջորդող ժամանակահատված՝ անհնազանդության մի քանի շարժումների ճնշում բռնի մեթոդներով, ցուցարարների համատարած ձերբակալություններ, ոստիկանության կրակային գործողություններ կառավարության դաչաների մոտ, Հանրապետության հրապարակում, ԱԺ մատույցներում (Դեմիրճյան փողոց):
11. Խայտառակ ահաբեկչություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ ամենակեղտոտ դրսեւորումներով, որ շարունակվում է մինչ օրս:
12. 2026թ. հոկտեմբերի 29՝ ահաբեկչություն ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ՝ ԱԺ շենքի նիստերի դահլիճում եւ դահլիճից դուրս:
Պետական ահաբեկչությունների ցանկը կարելի է երկար շարունակել: Ես միտումնավոր չխոսեցի ամենախայտառակ ահաբեկչության մասին, որը տեղի ունեցավ 2023թ․՝ Պրահայում: Վարչապետ Փաշինյանը համայն հայ ժողովրդի դեմ այդ սոսկալի ահաբեկչությունն իրականացրել է միայնակ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս: Ու եթե ՀՀ իշխանությունները պետական ահաբեկչության հոդվածով մի օր կանգնեն դատարանի առաջ, այս վերջին ահաբեկչության համար Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու միայնակ: Ես չխոսեցի նաեւ մեր կյանքի առանձին ոլորտների դեմ այս իշխանությունների ձեռնարկած ահաբեկչական գործողությունների մասին, որոնց արդյունքում այսօր չունենք իրենց գործով զբաղվող իրավապահ մարմիններ, ուժային կառույցներ, գիտություն, կրթություն, մշակույթ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն…
Պետական ահաբեկչության իմ բերած ցանկում կուզենայի առանձնացնել 11-րդ եւ 12-րդ կետերը՝ ահաբեկչություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, եւ 2026թ. հոկտեմբերի 29՝ ահաբեկչություն ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Այս երկու դեպքով էլ հայտնի է ահաբեկչության բուն կազմակերպիչը, որ նույն մարդն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնպես էլ չէ, իհարկե, որ նա իր իշխանության տարիների մյուս ահաբեկչություններում պասիվ դերակատարում է ունեցել, բայց նշածս դեպքերով նա առնվազն բանավոր կերպով ստանձնել է դրանց պատասխանատվությունը․ ա) Եկեղեցու «բարենորոգման» շարժումը ես եմ առաջնորդում եւ բ) ինչ արել են մեր պատգամավորներն ԱԺ-ում, ճիշտ են արել, ես տեր եմ, աջակցում եմ նրանց գործողություններին:
Եզրակացություն: Անձամբ Փաշինյանի կողմից կամ նրա մասնակցությամբ կազմակերպված բոլոր պետական ահաբեկչությունների թիրախը Հայաստանի Հանրապետությունն է, հայ ժողովուրդը, հայոց պետականությունը, հայի ինքնությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր