Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Թուրքիան համարժեք կպատասխանի՝ արտաքին հարձակման դեպքում․ Էրդողան

Թուրքիան համարժեք կպատասխանի՝ արտաքին հարձակման դեպքում․ Էրդողան

Mon, 17 Aug 2026 17:30:13 +0400


Թուրքիան խաղաղության է ձգտում եւ ոչ թե ռազմական հակամարտության։ Սակայն անվարան կերպով եւ անհապաղ համարժեք պատասխան կտա՝ արտաքին որեւէ ագրեսիայի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը։ Նա այդ հայտարարությունն արել է թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ լարման ֆոնին։ Էրդողանը նկատել է, որ իսրայելական իշխանությունները դարձել են պատանդ ռազմական հակամարտությունների ձեռքում։

Հիշեցնենք, որ Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենեթը հայտարարել էր, որ Իրանից հետո՝ հաջորդ թիրախը Թուրքիան է լինելու Իսրայելի համար եւ դրանով լայն քննարկումների պատճառ էր դարձել՝ ըստ էության կանխատեսելով թուրք-իսրայելական ռազմական բախում։ Բացի այդ, Ստամբուլի դատարանը կալանավորման սանկցիա է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ՝ փոխանցելով այն «Ինտերպոլին»։ Սանկցիայում Նեթանյահուն ներկայացված է որպես վտանգավոր հանցագործ, ով հանցանքներ է գործել ընդդեմ մարդկության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ

Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ Mon, 28 Sep 2026 15:30:43 +0400 «Թուրքիայի …