Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Թուրքիայում զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի

Թուրքիայում զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի

Sat, 14 Nov 2026 12:30:12 +0400


Ստամբուլի «Հուլիսի 15-ի նահատակների կամրջի» վրա զինված տղամարդը միայնակ բողոքի ակցիա է իրականացրել։ Ակցիայի պատճառով մի քանի ժամով խաթարվել է երթևեկությունը։ Տղամարդը մեքենան կանգնեցրել է կամրջի մուտքի մոտ, բարձրացել մեքենայի վրա և ձեռքին զենք ու դրոշ պահած բողոքել Իսրայելի դեմ։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ առավոտյան կամրջի ասիական կողմից դեպի եվրոպական կողմ տանող հատվածում։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները շուրջ մեկ ժամ բանակցել են տղամարդու հետ։ Ժամը Մի քանի ժամ անց ոստիկաններից մեկին հաջողվել է մոտենալ նրան, վերցնել զենքը և համոզել իջնել մեքենայից։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ձերբակալվածը Պակիստանի քաղաքացի է։ Նա տեղափոխվել է ոստիկանության բաժին, հայտնում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով