Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել

Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել

Sat, 14 Nov 2026 12:20:15 +0400


Մենք տեղեկացանք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի նկարահանման տաղավարում մթնոլորտը թեժ է եղել։ Հաղորդման հերթական թողարկումը եթեր է հեռարձակվելու կիրակի օրը։ Երեկ՝ նկարահանման ժամանակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով իր հետևորդներին հայտնել է, որ Բորիս Մուրազիի հետ վիճաբանությունը ավարտվել է բռունցքներով։

Բորիս Մուրազին «Հրապարակի» հետ զրույցում խոսելով կատարվածի մասին, ասաց․ «Ես այն կարծիքին չեմ, որ դա ծեծկռտուք էր, ուղղակի ես փորձել եմ այդ մարդու դաստիարակության պակասը լրացնել, ինչքանով դա ստացվեց, ցույց կտա ժամանակը։ Շատ մանրամասներ չհայտնեմ, սակայն ասեմ, որ նա անցավ մարդկային սահմանները, մի քանի անգամ զգուշացում ստացավ իմ կողմից, որ ես չեմ պատրաստվում իջնել այդ մակարդակին, սակայն նա շարունակեց դուրսպրծուկի վարքագիծը, և ես ստիպված եղա մի կարճ ժամանակով զբաղվել իր դաստիարակությամբ։ Եթերը նայողները կտեսնեն, թե ինչ է կատարվել, և կտան իրենց գնահատականը»։

Իսկ ինչպե՞ս դրսևորեցին իրենց Հանրայինի հաղորդավարները․ «Նրանց հետ կապված խնդիր չկա։ Ի՞նչ անեն այդ մարդիկ։ Անվտանգությունը միջամտեց, ամեն բան ավարտվեց։ Ենթադրում եմ, որ երբ հաղորդումը եթեր գնա, իրավապահները կզբաղվեն դրանով։ Ես խնդիր չեմ տեսնում։ Ես արել եմ այն, ինչ ցանկացած նորմալ մարդ կաներ։ Նա նույն բանը արել էր Վեհափառի եղբոր և նրա որդու դեպքում։ Գնաց այդ մարդկանց տան մոտ, սադրեց նրանց, ելույթ ունեցավ, և վերջում հաղորդում տվեց նրանց դեմ, գործ հարուցվեց։ 90-ականներին մի սովորույթ կար, մարդկանց գրպանը պլան էին գցում, սա էլ այս իշխանության անձնական «պլանն» է, որը գցում են տարբեր մարդկանց գրպանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես էին 1915-ին հայկական պոեզիային նվիրված անթոլոգիա կազմում

Ինչպես էին 1915-ին հայկական պոեզիային նվիրված անթոլոգիա կազմում Wed, 11 Nov 2026 21:00:03 +0400 1916 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով