Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Եվրոպական չես, «Եվրատեսիլում» «գործ չունես»․ Ղազախստանին մերժեցին

Եվրոպական չես, «Եվրատեսիլում» «գործ չունես»․ Ղազախստանին մերժեցին

Fri, 11 Sep 2026 11:30:18 +0400


Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մերժել է Ղազախստանի պետական ​​հեռարձակող «Խաբար»-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ լիիրավ անդամակցությունը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը։

Ըստ այդմ, «Խաբար»-ը չի համապատասխանում լիիրավ անդամակցության սահմանված չափանիշներին, քանի որ Ղազախստանը գտնվում է Եվրոպական հեռարձակման գոտուց դուրս, Եվրոպայի խորհրդի անդամ չէ և կազմակերպության հետ պաշտոնական դիտորդի կարգավիճակ չունի։

«Խաբար»-ը Ղազախստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում հինգ անգամ՝ 2018-ից 2022 թվականներին։ Այս ընթացքում ղազախ մասնակիցները երկու անգամ զբաղեցրել են երկրորդ տեղը։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, EBU-ին ասոցացված անդամակցությունը ավտոմատ կերպով չի տալիս մեծահասակների մրցույթին մասնակցելու իրավունք։

EBU-ի կանոնները, որոնք մեղմացվել են 2026 թվականի հունիսին, թույլ են տալիս Եվրոպայից դուրս գտնվող որոշ երկրների հեռարձակողներին դառնալ կազմակերպության լիիրավ անդամներ։ Որպես օրինակ բերվում է կանադական CBC/Radio-Canada-ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ անդամակցության թեկնածուների համար «ճանապարհային քարտեզ» են մշակում

ԵՄ անդամակցության թեկնածուների համար «ճանապարհային քարտեզ» են մշակում Tue, 29 Sep 2026 18:30:04 +0400 Եվրամիությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով