Ադրբեջանցիների ներխուժումները ՀՀ տարածքի տարբեր հատվածներ պատահական չեն ընտրվել
Fri, 11 Sep 2026 11:23:15 +0400

«Մի քանի օր առաջ Բաքվի լրատվամիջոցները հանդիսավոր կերպով տեղեկացրին, որ ադրբեջանական ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում առաջին հորատապայթեցման աշխատանքներն է իրականացրել:
Ավելին, նույն հաղորդագրությունում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման ուսումնասիրություններ, որի արդյունքում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի դեպ, ով չի հիշում՝ հիշեցնեմ, որ դեռ սովետական շրջանից Հայաստանի կողմից շահագործվող այս հսկայական հանքավայրի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, մի հատված էլ, այսպես ասած, չեզոք գոտում է:
2020 թվականից հետո՝ 2021-23թթ.-ին, ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել:
Դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքները, մի մասը՝ ջրային պաշարները, իսկ Սոթքի հանքավայրի և դրա նշանակության մասին դեռ չեմ խոսում»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր