Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց

Sat, 14 Nov 2026 14:00:56 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հետագա ռազմական գործողությունները անհրաժեշտ չեն, քանի որ թուլացած Իսլամական Հանրապետության վրա Վաշինգտոնի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն արդեն իսկ կրիտիկական է։

Ըստ AP-ի, Ռուբիոն այս հայտարարությունն արել է ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին։ Նրա խոսքերը կրկնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն այն մասին, որ ռազմական առումով պատերազմը «փաստացի ավարտվել է»։

«Անկեղծ ասած, այս ռեժիմին հասցվող տնտեսական ցավն այնքան մեծ է, որ ռազմական գործողությունները անհրաժեշտ չեն. մենք նրանց չափազանց թուլացրել ենք», – ասել է պետքարտուղարը։

«Բայց ես կարծում եմ, որ հաղթանակը կայանում է նրանում, որ նրանք երբեք միջուկային զենք չունենան»։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն ընդունել է, որ պատերազմը տնտեսական ծախսեր է ունեցել նաև ամերիկացիների համար՝ հանգեցրելով վառելիքի գների բարձրացմանը։

Նա ասել է, որ Թրամփի համար շատ ավելի հեշտ կլիներ անտեսել Իրանի միջուկային ծրագրի սպառնալիքը, խուսափել ոչ ժողովրդական պատերազմից և «թողնել այս խնդիրը հաջորդ նախագահին», բայց Սպիտակ տան ղեկավարը որոշել է չթողնել այս հարցը անպատասխան։

«Դժվար է։ Դա հեշտ չէ և դժվար է։ Եվ դա հաճախ ցավ է պատճառում՝ տնտեսական և այլ առումներով։ Մենք դա գիտակցում ենք», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Fri, 13 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով