Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

ՇՕ մեքենան վթարի է ենթարկվել, հիվանդը մահացել է

ՇՕ մեքենան վթարի է ենթարկվել, հիվանդը մահացել է

Sat, 31 Oct 2026 18:18:48 +0400


Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։ Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում է Հանրապետական շտապօգնության ծառայությունը:

«Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում»,-նշված է Հանրապետական շտապօգնության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևի սարսափելի գիշերը

Կիևի սարսափելի գիշերը Tue, 27 Oct 2026 11:00:57 +0400 Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռային հարձակում են …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով