Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել
Sat, 14 Nov 2026 17:00:31 +0400

Հնդկաստանում Մադխյա-Պրադեշ նահանգի բնակիչը սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել եւ մահացել; Այն քողարկված է եղել կոնֆետի տեսքով։ Նրան այն փոխանցել են ծանոթները։ Ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի՝ մեղադրելով նրանց չկանխամտածված սպանության մեջ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Տեղի համայնքներից մեկի բնակչին փոխանցել են պայթուցիկը, որը արտաքնապես նման է եղել «ռասգուլա» անվանմամբ անուշեղենի։ Այն քաղցր օշարակի մեջ թաթախված խմորե անուշեղեն է, որը ընդունված է ուտել միանգամից մեկ կծումով։ Տուժածին տեղափոխել են հիվանդանց,սակայն կյանքը փրկել չեն կարողացել։ Տուժածը եղել է երեսունհինգ տարեկան։ Պայթուցիկը տեղացիները օգտագործել են վայրի խոզեր սպանելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր