Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Քադաֆիի դուստրը կարող է դառնալ Լիբիայի նոր ղեկավարը

Քադաֆիի դուստրը կարող է դառնալ Լիբիայի նոր ղեկավարը

Wed, 07 Oct 2026 18:30:09 +0400


Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի դուստրը՝ Այիշա Քադաֆին առաջին տեղն է զբաղեցրել անցկացված ոչ պաշտոնական հարցախույզում առ այն, թե ում կնախընտրեին լիբիացիները տեսնել իրենց երկրի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Al Hadath ՀԸ-ն։

Ուշագրավ է այն, որ ավելի քան կես միլիոն հարցվածներից մոտ 142 հազարը նրա օգտին է արտահայտվել։ Այիշա Քադաֆին երկրորդ տեղում հայտնված իր մրցակցից առաջ է 30 հազար ձայնով։ Շատերը հայտարարել են, որ կուզենային, որպեսզի Այիշա Քադաֆին գլխավորեր իր զոհված եղբոր՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի ստեղծած շարժումը։ Ինքը՝ Այիշա Քադաֆին դեռ չի մեկնաբանել այս հարցախույզի արդյունքները եւ դեռ հայտնի չէ, թե Օմանում քաղաքական ապաստան ստացած Այիշան համաձայն է արդյոք մուտք գործել քաղաքականություն եւ ստանձնել քաղաքական լիդերության պարտականություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը Thu, 27 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով