Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Thu, 12 Nov 2026 23:22:59 +0400


Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում բռնված չորս գրիզլի արջերի ԴՆԹ-ն կապվել է մոր և նրա չափահաս դստեր մահվան հետ։ Վայրի բնության ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ խոսքը հազվադեպ գիշատիչ հարձակման մասին է։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Զոհերը 48-ամյա Ջենի Բալկարասն ու նրա 20-ամյա դուստր Սելահ Ռիդն են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են Բելլա Քուլա համայնքի մոտակայքում՝ միմյանցից մոտ 150 մետր հեռավորության վրա։ Դստեր աճյունը հայտնաբերվել է արջերի սննդի պահեստավորման վայրում։

Քննության տվյալներով՝ ԴՆԹ հետազոտությունը հաստատել է, որ հարձակմանը մասնակցել են էգ գրիզլին և նրա երեք մեկամյա ձագերը։ Բոլոր չորս արջերն էլ սպանվել են՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Մասնագետները նշել են, որ հարձակումը, հավանաբար, ունեցել է գիշատիչ բնույթ, ինչը գրիզլիների վարքագծում հազվադեպ երևույթ է։ Պաշտոնյաների խոսքով՝ կենդանիներին հնարավոր չէր տեղափոխել կամ վերականգնողական կենտրոն ուղարկել, քանի որ դրանք լուրջ վտանգ էին ներկայացնում մարդկանց համար։

Դեպքը խորապես ցնցել է Նուքսալկ ազգի համայնքը, որը դեռ փորձում է հաղթահարել անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած մեկ այլ արջի հարձակման հետևանքները։ Այդ ժամանակ տարրական դպրոցի մոտ գրիզլին հարձակվել էր աշակերտների և ուսուցիչների խմբի վրա․ վիրավորվել էր 11 մարդ, նրանցից երկուսը՝ ծանր։

Վերջին ողբերգությունից հետո համայնքում կամավոր պարետային ժամ է սահմանվել, իսկ ոստիկանությունը երեխաներին ուղեկցում է դպրոց։ Տեղական ղեկավարները հայտարարել են, որ բնակիչներին հոգեբանական և համայնքային աջակցության ծառայություններ կտրամադրվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել

Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Sun, 08 Nov 2026 13:45:31 +0400 Լրագրող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով