Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ
Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400

Պակիստանում հարձակվել են պարեկություն իրականացնող ոստիկանների վրա։ Զոհվել է տասը իրավապահ։ Տասներկուսը ստացել են վիրավորում։ Միջադեպը տեղի է ունեցել Խայբեր-Փախթունխվա նահանգում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է տասնութ գրոհային։ Ոստիկանները վերադառնալիս են եղել իրենց զորանոց։ Մինչ այդ, օրվա ընթացքում, շրջաններից մեկում՝ տեղի իշխանությունների հետ անօրինական ոսկու արդյունահանողների դեմ գործողություն են իրականացրել։ Ամենայն հավանականությամբ՝ հարձակումն իրականացրել են «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» խմբավորումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր