Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում
Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400

Street Fighter-ի լիամետրաժ էկրանավորումը գրավել է առաջին տեղը ամերիկյան եւ համաշխարհային կինովարձույթում։ Այս մասին հայտնում է DTF-ը։ Էկրան բարձրանալուց հետո առաջին հանգստյան օրերին՝ կինոնկարը Միացյալ Նահանգներում հավաքել է 31 միլիոն դոլար, աշխարհում՝ 20,1 միլիոն դոլար։ Ակնկալվել է, որ պետք է հավաքվեր 70 միլիոն դոլար, սակայն սպասելիքները չեն արդարացվել։ Երկրորդ տեղում «Տեսնել ամեն բան» վավերագրական կինոնկարն է՝ խարդախ Էլիզաբեթ Հոլմսի մասին։ Դեբյուտային հանգստյան օրերի հավաքված գումարը կազմում է 15 միլիոն դոլար։ Եռյակը եզրափակում է «Ուրիշի մայրը» կինոնկարը, որը ամերիկյան վարձույթում հավաքել է 8,3 միլիոն դոլար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր