Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Ինչ արգելքներ են կիրառվելու հայ խոպանչիների նկատմամբ, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ արգելքներ են կիրառվելու հայ խոպանչիների նկատմամբ, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Wed, 21 Oct 2026 11:07:11 +0400


Եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը, ապա կդադարեցվի այն արտոնությունների համակարգի կիրառումը, որը գործում է ներկայումս ԵԱՏՄ տարածքում այդ թվում՝ հատկապես ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների, այսպես ասենք՝ հայ խոպանչիների համար։ Ինչ է սա նշանակում։ Այն, որ ՀՀ քաղաքացիները այն բանից հետո, երբ Հայաստանը դադարի լինել ԵԱՏՄ անդամ պետություն, ստիպված կլինեն օրինակ ՌԴ-ում աշխատելու համար ձեւակերպել աշխատանքային թույլտվություն՝ պատենտ, որը կիրառվում է երրորդ երկրների միգրանտների համար։

Բացի այդ՝ ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների վրա կտարածվեն նաեւ այն քվոտաներն ու սահմանափակումները, որոնք սահմանվում են Միության կողմից՝ աշխատաշուկան կարգավորելու համար։ Այսինքն՝ նաեւ հայ խոպանչիների համար կարող են արգելված ոլորտներ ու ուղղություններ ի հայտ գալ՝ աշխատանքային գործունեություն ծավալելու համար, ինչպես երրորդ երկրների աշխատանքային միգրանտների պարագայում է սահմանվում։ Կդադարեցվի բուժօգնության եւ սոցիալապան ապայովության այն համակարգերի կիրառումը հայ խոպանչիների եւ նրանց ընտանիքների անդամների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ օրենսդրությամբ՝ Միության անդամ երկրների քաղաքացիների համար։ Սա վերաբերում է նաեւ սոցիալական ապահովագրության համակարգին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայկական գյուղմթերքն ու սննդամթերքը ինչ խնդիրների առաջ կկանգնեն, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Հայկական գյուղմթերքն ու սննդամթերքը ինչ խնդիրների առաջ կկանգնեն, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով