Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Հայկական գյուղմթերքն ու սննդամթերքը ինչ խնդիրների առաջ կկանգնեն, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Հայկական գյուղմթերքն ու սննդամթերքը ինչ խնդիրների առաջ կկանգնեն, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Wed, 21 Oct 2026 10:07:28 +0400


Եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը, ապա կդադարեցվի ապա կդադարի գործել տեխնիկական կարգավորումների եւ վերահսկողության ճանաչման համակարգը։ Այսինքն՝ կդադարեցվի Հայաստանի գնահատման մարմինների հավատարմագրերի գործունեությունը։

Կդադարեցվի գնահատման փաստաթղթերի ճանաչումը, որը տրվել է ՀՀ գնահատող մարմինների կողմից։ Ինչ է սա նշանակում։ Այն, որ Հայաստանում արտադրված ապրանքները եթե արտահանվեն ԵԱՏՄ տարածք, ապա պետք է հավելյալ կերպով իրականացվեն որակի եւ տեխնիկական պայմանների՝ ըստ Միության ներսում գործող չափանիշների համապատասխանության գնահատման նոր փաստաթղթեր, քանի որ Հայաստանում գործող գնահատման կազմակերպությունների կողմից տրված նմանատիպ փաստաթղթերն արդեն համարվելու են անվավեր։

Սահմանափակումները կվերաբերեն նաեւ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողությանը։ Այլ կերպ ասած անհրաժեշտություն կառաջանա գյուղմթերքի արտահանման պարագայում նորից անցնել տեխնիկական եւ որակի ստուգման վերահսկողություն եւ ձեւակերպել անհրաժեշտ փաստաթղթեր՝ ԵԱՏՄ ներսում գործող ստանդարտների համապատասխանության մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ սպասի ՀՀ քաղաքացին, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ սպասի ՀՀ քաղաքացին, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 Oct 2026 09:30:05 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով