Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

ՉԼ․ Գոլային հրավառություն և դրամատիկ ելք՝ ՊՍԺ-«Բարսելոնան» խաղում

ՉԼ․ Գոլային հրավառություն և դրամատիկ ելք՝ ՊՍԺ-«Բարսելոնան» խաղում

Wed, 21 Oct 2026 11:00:00 +0400


Նախօրեին Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլի առաջին խաղային օրվա շրջանակում կայացավ մի քանի դիմակայություն։

Փարիզում կայացած կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին ՊՍԺ-ն և «Բարսելոնան»։ Ֆրանսիացիները հաղթեցին 4-2 հաշվով։ ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն բացեց հաշիվը 38-րդ րոպեին։

«Բարսելոնայի» պաշտպան Խավի Էսպարտը հավասարեցրեց հաշիվը 55-րդ րոպեին։

72-րդ րոպեին պաշտպան Լուկաս Էռնանդեսը առաջ մղեց փարիզցիներին։ Յոթ րոպե անց հյուրերի հարձակվող Լամին Յամալը հավասարեցրեց հաշիվը։

81-րդ րոպեին կիսապաշտպան Վիտինյան խփեց ՊՍԺ-ի երրորդ գոլը։ Հինգ րոպե անց տանտերերի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը ևս գոլ հեղինակեց՝ ամրապնդելով վերջնական հաշիվը։

Այպիսով ՊՍԺ-ն սկզբունքային դիմակայությունում գրանցելով հերթական հաղթանակը՝ դարձավ մրցաշարային աղյուսակի առաջատար՝ 3 խաղում 3 հաղթանակ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կհաջողվի՞ փրկել իրավիճակը. հավաքականը խաղում է այսօր

Կհաջողվի՞ փրկել իրավիճակը. հավաքականը խաղում է այսօր Mon, 05 Oct 2026 10:18:24 +0400 Այսօր Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով