Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

«Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան

«Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան

Mon, 03 Aug 2026 21:45:03 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

«Հայփոստի կառավարումը 2020թ.-ից անցել է կառավարությանը, և այս 7 տարիների ընթացքում Հայփոստը արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս։

Ընդհանրապես, ընկերությունը վնաս է արձանագրում, երբ ավելի շատ ծախս է անում, քան եկամուտ է ստանում։ Օրինակ, տալիս է բարձր աշխատավարձ, գործուղումներ է իրակացնում, բայց չի կարողանում բիզնեսը զարգացնել։
Իսկ ի՞նչ է լինում, երբ ընկերությունը վնաս է ունենում։ Կամ սնանկանում է, կամ էլ հիմնադիրը նոր ներդրում է կատարում, որ պարտքերը փակի։

Եվ ահա, 2024թ. կառավարության որոշմամբ, Հայփոստի կապիտալը համալրվել է մոտ 2 մլրդ դրամով պետական բյուջեի հաշվին։
Այդ 2 մլրդով մարդիկ էլի աշխատավարձ են ստացել և շարունակում են վնասով աշխատել սպասելով պետական բյուջեից նոր ֆինանսավորման։
Բայց կարող էին չէ՞ այս 7 տարիների ընթացքում Հայփոստը հանձնել։ Չեն արել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51 …