Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Ինքնաբացարկների շքերթը շարունակվում է

«Հրապարակ»․ Ինքնաբացարկների շքերթը շարունակվում է

Thu, 21 May 2026 10:25:11 +0400


ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել` ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս պրոցեսում մարդկանց պատգամավոր դառնալը չէ, որ հետաքրքրում է։ «Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ կոնկրետ խնդիր ենք լուծում․ մեր ցուցակի անդամները մեր առաջ քաշած ռեֆորմները կյանքի կոչելու ճանապարհին կոնկրետ ֆունկցիա ունեն՝ ԱԺ անցնելու դեպքում քվեարկեն մեր առաջ քաշած 3 օրենքների փոփոխությանը՝ ապահովելով արտահերթ ընտրությունների նշանակումը»։

Նշենք, որ քաղաքական ուժերը ԿԸՀ նախընտրական ցուցակ ներկայացնելիս պետք է ցուցակում ներառված ունենան նվազագույնը 80 թեկնածու, իսկ առավելագույնը՝ 300։ Սակայն քաղաքական ուժի գրանցումից հետո այլեւս էական չէ, թե քանի թեկնածու ինքնաբացարկ կհայտնի։ Այսինքն՝ ինքնաբացարկները հիմք չեն կարող լինել, որ քաղաքական ուժի գրանցումը անվավեր ճանաչվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ…Արմենուհի Վարդանյան

  Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ, որովհետեւ հազիվ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով