Ինչ վիճակում է Մոջթաբա Խամենեին
Tue, 07 Apr 2026 20:30:52 +0400
Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներկայումս գտնվում է անգիտակից վիճակում եւ չի կարող իրականացնել երկրի ղեկավարումը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հրապարակման, Խամենեին բուժվում է Ղում կրոնական քաղաքի հիվանդանոցում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ The Times-ն էլ, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված գաղտնի դիվանագիտական զեկույցը, հայտնել է, որ իրականում Մոջթաբա Խամենեիի վիճակը շատ ավելի վատ է, քան կարծվում էր։ Նա որեւէ որոշման կայացմանը, ըստ հոդվածի, չի մասնակցում։