Վերջին գիշերը Իրանի համար․ Թրամփը որոշեց․․․
Tue, 07 Apr 2026 21:00:37 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա և երբեք չի վերականգնվի»։
«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա։ Սակայն, հիմա, երբ մենք ունենք ամբողջական և վերջնական ռեժիմի փոփոխություն, որտեղ կարող են գերակշռել այլ, ավելի խելացի, պակաս արմատական մտքեր, գուցե տեղի ունենա իսկապես հեղափոխական մի բան։ Ո՞վ գիտի», – նշել է նա։
Ըստ Թրամփի՝ գալիք գիշերը կարող է լինել «աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը»։
Նա հավելել է, որ «47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն» և իր հայտարարությունն ավարտել է հետևյալ խոսքերով. «Աստված օրհնի Իրանի մեծ ազգին»։