Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Վերջին գիշերը Իրանի համար․ Թրամփը որոշեց․․․

Վերջին գիշերը Իրանի համար․ Թրամփը որոշեց․․․

Tue, 07 Apr 2026 21:00:37 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա և երբեք չի վերականգնվի»։

«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա։ Սակայն, հիմա, երբ մենք ունենք ամբողջական և վերջնական ռեժիմի փոփոխություն, որտեղ կարող են գերակշռել այլ, ավելի խելացի, պակաս արմատական ​​մտքեր, գուցե տեղի ունենա իսկապես հեղափոխական մի բան։ Ո՞վ գիտի», – նշել է նա։

Ըստ Թրամփի՝ գալիք գիշերը կարող է լինել «աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը»։

Նա հավելել է, որ «47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն» և իր հայտարարությունն ավարտել է հետևյալ խոսքերով. «Աստված օրհնի Իրանի մեծ ազգին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները՝ գերմանական պարբերականի դիտարկմամբ

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները՝ գերմանական պարբերականի դիտարկմամբ Mon, 08 Jun 2026 13:45:49 +0400 jungewelt գերմանական …