Ի՞նչն է հերքում Լիանա Պետրոսյանը եւ ի՞նչ անելիք ունի «Հրապարակը»

Ի՞նչն է հերքում Լիանա Պետրոսյանը եւ ի՞նչ անելիք ունի «Հրապարակը»

Tue, 07 Apr 2026 21:15:10 +0400


Մարտի 20-ին մենք հրապարակել ենք «Հրապարակ». Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար» վերնագրով հոդվածը (https://hraparak.am/am/post /1b28c73689855a10802f78cfac26a1d5), որում ի թիվս այլնի հիշատակված էր արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի գործունեությունը, ով ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ներկայիս իշխանությունների հետ եւ, ինչպես գրել ենք, եղել էր այդ օրերին մի խումբ արցախցիների եւ Փաշինյանի մասնակցությամբ կայացած եւ մեծ վրդովմունք առաջացրած «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողովի կազմակերպիչը։

Հոդվածում նաեւ գրել էինք, որ Լիանա Պետրոսյանին արցախցիները համարում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մարդը, ով այժմ Հայաստանում նույն անուն-ազգանունով քաղաքական «տանիքի» ներքո է գործում՝ հանձին Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։

Ապրիլի 3-ին խմբագրությունը ստանում է Լիաննա Պետրոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի գրությունը, որով վերջինս պահանջում է հերքում տպագրել։ «Դիմում-պահանջ» վերնագրված 3 էջանոց տեքստում այնպիսի շարահյուսական եւ ձեւաբանական սխալներ կան, որը փորձեցինք վերածել հասկանալի տեքստի եւ հասկացանք հետեւյալը` Լ.Պետրոսյանը պահանջում է հերքել հետեւյալ պարբերությունը․ «Պարզ ասած՝ իշխանությունը մի քանի ուղղությամբ է գործում․ փորձում է փողի եւ սիրաշահելու միջոցով իր կողմը բերել արցախցիներին: Ի դեպ, ում կարողացել են իրենց կողմ բերել, շատ արագ ՀՀ քաղաքացիություն են տալիս, որ գնան իրենց ընտրեն, ի տարբերություն մյուսների, որոնք փաստաթղթեր ստանալու դժվարություններ ունեն, իսկ առանց ՀՀ անձնագրի չեն կարողանա ընտրություններին մասնակցել եւ ընդդիմության օգտին քվեարկել»: Բայց նաեւ գրում է. «Իմ վստահորդի՝ ՀՀ իշխանություների հետ ջերմ հարաբերություն ունենալու ամբաստանության մասով հերքման որոշակի պահանջ չենք ներկայացնում, սակայն նման ամբաստանությունը իրականությանը չի համապատասխանում։ Լիաննա Պետրոսյանի՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպոււմների մասին տարածվող տեսանյութերը կարող են որոշ մարդկանց նման հետեւության հանգելու առիթ տալ»։

Հարց ուղղենք գրության հեղինակին եւ մեր հոդվածի «հերոս» Լիաննա Պետրոսյանին` ինքը կամ իր ներկայացուցիչը ՀՀ իշխանությո՞ւն են ներկայացնում, որ իշխանության հասցեին արված դատողությունների հերքում են պահանջում։ Իսկ հնարավո՞ր է իրենց նման բան առաջարկել է անել, դիցուք, նույն Արայիկ Հարությունյանը։ Թե՞ Լիաննա Պետրոսյանն ու իր ներկայացուցիչը ինքնաբուխ են որոշել ՀՀ իշխանություններին վերաբերող դատողությունների հերքում պահանջել «Հրապարակից»` իմանալով մեր լրատվամիջոցի հանդեպ ՔՊ-ի վերաբերմունքը եւ դրանով իսկ հաստատելով արցախցիների կասկածները։

Լիաննա Պետրոսյանը կամ իր ներկայացուցիչը որեւէ կերպ իրավասու չեն հերքում պահանջելու նաեւ «Մեր աղբյուրներն ասում են, որ մինչեւ ընտրությունները արցախցիների շրջանում «զոնդաժի» ծրագրեր են իրականացվելու, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ վտարանդի դարձած մեր հայրենակիցների թեկուզ մի մասն իրենց ընտրի» նախադասության համար, քանի որ դա նույնպես ՀՀ իշխանություններին է վերաբերում եւ դրա հասցեատերն ինքը չէ։

Հաջորդ նախադասությունը․ «Լիանա Պետրոսյանին էլ արցախցիները համարում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մարդը, եւ Հայաստանում նույն անուն-ազգանունով քաղաքական «տանիքի» տակ է այժմ նա գործում՝ հանձին Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի»։ Այստեղ էլ ընդամենը մեջբերված է այն, ինչ ասում են արցախցիները, որոնք այդպես են «համարում», ինչը հաստատական պնդում չէ եւ հերքման ենթակա էլ չէ։ Եթե արցախցիները լիազորել են Լիաննա Պետրոսյանին կամ Դավիթ Հովհաննիսյանին արցախցիների անունից հանդես գալու, կարող են նաեւ նրանց անունից հերքում պահանջելու իրավունք ունենալ, բայց կարծում ենք արցախցիներն ուղիղ «Հրապարակին» կդիմեին։

Արդյունքում մեր ամբողջ հոդվածում կա 2 նախադասություն, որոնց համար Լիաննա Պետրոսյանը եւ իր ներկայացուցիչը իրավասու են հերքում պահանջելու, եթե որեւէ հավատարժան եւ գիտակից փաստարկով իրենց հերքումները կհիմնավորեն։ Այդ նախադասություններն են․

1. «Այդ աշխատանքները, ըստ տեղեկությունների, տարվում են երկու ճակատով, մեկը համակարգում է արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը, որը ջերմ հարաբերություններ ունի ներկայիս իշխանությունների հետ եւ նախօրեի հանդիպում-համաժողովի կազմակերպիչներից է եղել, թեպետ քիչ թվով մարդկանց է կարողացել հավաքագրել»:

2. «Կոնկրետ Լիանա Պետրոսյանի վրա խնդիր է դրված վտարանդի, հայրենազուրկ արցախցիներին բերել բացառապես սոցիալ-տնտեսական թեմաների տիրույթ եւ մոռացության տալ վերադարձի ու այլ հարցերի, մյուս իրավունքների հետ կապված պահանջատիրությունը»։

Սակայն առաջին նախադասության եւ դատողության հետ Լիաննա Պետրոսյանը եւ նրա ներկայացուցիչը մեծ հակասություն չունեն, քանի որ ընդունել են, որ ՀՀ իշխանությունների հետ Պետրոսյանի հաճախակի հանդիպումները, դրանց մասին տարածվող տեսանյութերն ու տեղեկատվությունը կարող են երկկողմ ջերմ հարաբերությունների տպավորություն ձեւավորել մարդկանց մոտ։ Երկրորդ նախադասության մասով` եթե պատշաճ եւ փաստարկված հերքում ներկայացնեն, մենք խնդիր չենք տեսնի այն հրապարակելու, սիրով կանենք։

«Հրապարակ»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել Wed, 08 Apr 2026 01:30:32 +0400 Չարլզ III թագավորը…

5 րոպե ago

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են Wed, 08 Apr 2026…

58 րոպե ago

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Ֆիլմեր, որոնք արժե դիտել Wed, 08 Apr 2026 00:30:05 +0400 Ամերիկյան արտադրության Powder կինոնկարն էկրան…

1 ժամ ago

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի Wed, 08 Apr 2026…

2 ժամ ago

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը

Զանգում է անընդհատ՝ չեմ պատասխանում․ ու՞մ նկատի ունի Թրամփը Wed, 08 Apr 2026 00:00:19 +0400…

2 ժամ ago

Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհ

Կրակել է համագյուղացու ուղղությամբ․ կա զոհ Tue, 07 Apr 2026 23:45:00 +0400 Ապրիլի 7-ին՝ ժամը…

2 ժամ ago