Արհեստական բանականության օգնությամբ կարելի է հիվանդություններ բուժել․ Սեմ Ալթման
Tue, 07 Apr 2026 22:00:20 +0400
Արհեստական ինտելեկտի շնորհիվ մարդկությունը կարող է հիվանդությունների մի մասից ազատվել։ Սակայն եթե այն հայտնվի չարամիտ մարդկանց ձեռքին, ապա կարող են ստեղծվել նոր՝ շատ ավելի վտանգավոր պաթոգեններ։ Այս մասին հայտարարել է OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը։
Ըստ բանախոսի, ներկայումս առաջատար տեխնոլոգիական մոդելները, որոնք կիրառվում են կենսաբանական հետազոտությունների համար, գտնվում են սահմանափակ թվով մարդկանց ձեռքին, ովքեր բավականին պատասխանատու վերաբերմունք ունեն ամեն բանի նկատմամբ։ Սակայն եթե հանկարծ պատահի այնպես, որ դրանք հայտնվեն չարամիտ մարդկանց ձեռքին, ապա շատ վատ կարող են լինել հետեւանքները Axios-ի հետ զրույցում ասել է Ալթմանը, նշելով, որ արդեն այժմվանից պետք է անել ամեն բան, որ այդ տեխնոլոգիաները մնան սահմանափակ մարդկանց ձեռքում եւ կիրառվեն մեծ պատասխանատվությամբ։