Հրատապ․ Իրանի վերջին գիշե՞րն է, ետհաշվարկը սկսվել է․․․
Tue, 07 Apr 2026 23:00:43 +0400
Քուվեյթի իշխանությունները խնդրել են հանրությանը գիշերը մնալ տանը և խուսափել դուրս գալուց, եթե դա բացարձակ անհրաժեշտ չէ։ Այս մասին ասվում է Քուվեյթի Ներքին գործերի նախարարության հատուկ հայտարարության մեջ։
«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բնակիչներին մնալ տանը և խուսափել դուրս գալուց, բացառությամբ արտակարգ դեպքերի, ապրիլի 7-ի, երեքշաբթի, կեսգիշերից մինչև ապրիլի 8-ի, չորեքշաբթի, ժամը 6-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը նշել է, որ հայտարարությունը «նախազգուշական միջոց է, որն անհրաժեշտ է ժողովրդի անվտանգությունը և իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունները արդյունավետ կատարելու կարողությունն ապահովելու համար»։
Իսրայելական հեռուստատեսությունը սկսել է Իրանի վերաբերյալ Թրամփի կողմից տրված վերջնաժամկետի հետհաշվարկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա և երբեք չի վերականգնվի»։
«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար դա տեղի կունենա։ Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական և վերջնական փոփոխություն, որտեղ կարող են գերակշռել այլ, ավելի խելացի, պակաս արմատական մտքեր, գուցե ինչ-որ իսկապես հեղափոխական բան տեղի ունենա։ Ո՞վ գիտի», – նշել է նա։
Թրամփի խոսքով՝ գալիք գիշերը կարող է լինել «աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը»։