Գազ չի լինի մի շարք հասցեներում
Tue, 07 Apr 2026 22:45:05 +0400

Նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12, Ուսանողական 9/1/4, 7/1/3 հասցեների գազասպառողների, Հ․ Հովհաննիսյան ԱՁ-ի, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի, ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, սեփականատեր Արթուր Սաքանյանի, սեփականատեր Արմեն Սամվելյանի,
ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Լենինգրադյան (Սանկտ Պետերբուրգի) փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի և Խուդյակովի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր