Ամերիկացիներին խորհուրդ են տվել մնալ թաքստոցներում
Tue, 07 Apr 2026 23:30:28 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված վերջնագրի ֆոնին Պետդեպարտամենտը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել պատսպարվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:
«Մանամայում ամերիկյան դեսպանատունը ԱՄՆ կառավարության բոլոր աշխատակիցներին հրահանգել է մնալ ապաստարանում։ ԱՄՆ–ի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Բահրեյնում, խորհուրդ ենք տալիս անել նույնը», – ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը Բահրեյնում գտնվող ամերիկացիներին հորդորել է լինել անվտանգ տարածքներում և հեռու մնալ պատուհաններից:
«Ձեզ հետ ունեցեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պաշար։ Խնդրում ենք շարունակել ստուգել ձեր էլեկտրոնային փոստը լրացուցիչ տեղեկությունների կամ հրատապ թարմացումների համար», – հավելել է Պետդեպարտամենտը։