Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Ռեփերին ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման

Ռեփերին ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման

Wed, 08 Apr 2026 02:30:35 +0400


Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում դադարեցվել է ռեփեր Lil Nas X-ի նկատմամբ դատական պրոցեսը, ով ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին՝ ոստիկանների վրա հարձակվելու համար, երբ նրան կանգնեցրել էին Լոս-Անջելեսում՝ կիսամերկ թափառելիս։ Դատարանը որոշել է նրան ուղարկել հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Դատավոր Ալան Շնայդերը Lil Nas X-ին ասել է, որ եթե նա երկու տարի անցնի հոգեբուժական թերապիա հոգեբուժարանում եւ որեւէ օրենք չխախտի, ապա նրան մեղսագրվող մեղադրանքը կչեղարկվի։

Նշենք, որ ոստիկանի վրա հարձակումը համարվում է ծանր հանցագործություն եւ ենթադրում է հինգ տարվա ազատազրկում։ Բացի այդ, Lil Nas X-ին, որի իսկական անունն է Մոնտերո Լամար Հիլլ, ներկայացվել է մեղադրանք՝ ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու համար եւս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով