«Հրապարակ»․ Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել

«Հրապարակ»․ Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել

Wed, 08 Apr 2026 08:05:11 +0400


Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։

Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։

Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Արագածոտնի մարզի դատարանն այս եւ ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար եւ ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը սպառնում է Սամվել Կարապետյանին ունեզրկել

Փաշինյանը սպառնում է Սամվել Կարապետյանին ունեզրկել Wed, 08 Apr 2026 10:39:07 +0400 Latest news from…

3 րոպե ago

Ահա թե ինչ է լինելու, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ

Ահա թե ինչ է լինելու, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ Wed, 08 Apr 2026…

5 րոպե ago

Թրամփը՝ Իրանը վերականգնելու, փող աշխատելու և «Ոսկե դարաշրջանի» մասին

Թրամփը՝ Իրանը վերականգնելու, փող աշխատելու և «Ոսկե դարաշրջանի» մասին Wed, 08 Apr 2026 10:30:50 +0400…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Զորքը փոքրանում է, իսկ ՊՆ-ում զբաղված են շքերթով

«Հրապարակ»․ Զորքը փոքրանում է, իսկ ՊՆ-ում զբաղված են շքերթով Wed, 08 Apr 2026 10:15:29 +0400…

27 րոպե ago

Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն

Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն Wed, 08 Apr 2026 10:00:10…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե գազն անգամ 250 դոլար դառնա, մեր տնտեսությունն ամբողջությամբ կքանդվի

«Հրապարակ»․ Եթե գազն անգամ 250 դոլար դառնա, մեր տնտեսությունն ամբողջությամբ կքանդվի Wed, 08 Apr 2026…

57 րոպե ago