Թրամփը՝ Իրանը վերականգնելու, փող աշխատելու և «Ոսկե դարաշրջանի» մասին

Թրամփը՝ Իրանը վերականգնելու, փող աշխատելու և «Ոսկե դարաշրջանի» մասին

Wed, 08 Apr 2026 10:30:50 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում «Ոսկե դարաշրջանի» սկիզբը։

«Կարևոր օր համաշխարհային խաղաղության համար։ Իրանը դա է ուզում, նրանց հետ կապված այլևս բավ է։ Բոլորի համար նույնպես։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնի վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Կլինեն շատ դրական գործողություններ։ Մեծ գումարներ կաշխատեն։

Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը։ Մենք կբեռնենք ամեն տեսակի ապրանքներ և պարզապես կսպասենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա։ Վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Ճիշտ այնպես, ինչպես մենք ապրում ենք ԱՄՆ-ում, սա կարող է լինել Ոսկե դարաշրջան Մերձավոր Արևելքի համար!!!», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Իրանի տնտեսական վերականգնմանը և օգնել լուծել Հորմուզի նեղուցում առկա խնդիրները։

«Հիմնվելով Պակիստանի վարչապետ (Շահբազ) Շարիֆի և ֆելդմարշալ (Ասիմ) Մունիրի հետ զրույցների վրա, որոնց ընթացքում նրանք խնդրեցին ինձ զսպել Իրանի դեմ ուղղված ապակառուցողական ուժը, և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հորմուզի նեղուցի լիարժեք, անհապաղ և անվտանգ բացման համաձայնության դեպքում, ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։

Սա կլինի երկկողմանի հրադադար։ Այս քայլի պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերջնական համաձայնագրի պատրաստման գործում։

Մենք ստացել ենք Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ այն բանակցությունների համար գործնական հիմք է։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև անցյալում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բայց երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել և ամրապնդել համաձայնագիրը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից, որպես նախագահ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները ներկայացնող գործիչ, ես պատիվ եմ համարում, որ այս երկարատև խնդիրը մոտ է լուծմանը», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Իրանական ուրանի հարցը «լիովին կլուծվի», – հավելել է Թրամփը,- Հարյուր տոկոսով։ Անկասկած։ Այլապես չէի համաձայնի հրադադարի»։ Սպիտակ տան ղեկավարը Իրանի հետ ժամանակավոր հրադադարը անվանել է «լիակատար և վերջնական հաղթանակ»։

Ուշագրավ է, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հակառակ պնդումն է արել․ գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հենց պաշտոնական Թեհրանն է հաղթել ԱՄՆ-ի հետ հակամարտությունում՝ նշելով, որ Վաշինգտոնը ստիպված է եղել ընդունել ԻԻՀ բոլոր պահանջները, որոնք ներառված են 10 կետանոց առաջարկության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա Fri, 11 Sep 2026 19:30:13 +0400 Սերբիայի նախագահ…

8 րոպե ago

Հեռանում է պաշտոնից

Հեռանում է պաշտոնից Fri, 11 Sep 2026 19:21:21 +0400 Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջերս աշխատանքից…

17 րոպե ago

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք Fri, 11 Sep…

23 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը․ պարզաբանում

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը․ պարզաբանում Fri, 11 Sep 2026 19:12:26 +0400…

26 րոպե ago

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին Fri, 11 Sep 2026 19:00:54 +0400…

38 րոպե ago

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին…

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Fri, 11 Sep 2026 18:48:49 +0400…

50 րոպե ago