Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են
Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400
Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի եղբորը՝ Ահարոն Օրբանին ձերբակալել են։ Նա կասկածվում է վիզային մախինացիաների մեջ։ Այս մասին հայտնել է Հունգարիայի ներկայիս վարչապետ Պետեր Մադյարը։ Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ դատարանը Ահարոն Օրբանի հանդեպ կալանավորման որոշում է կայացրել։
Դատարանը գտել է, որ Վիկտոր Օրբանի կրտսեր եղբայրը եւ մյուս անձինք, որոնք ներգրավված են վիզային մախինացիաների գործում, կարող են դիմել փախուստի եւ խուսափել արդարադատությունից։ Դրա համար նպակատահարմար է գտել նրանց հանդեպ նախնական կալանքի որոշման կայացումը։ Օրբանին եւ նրա գործակիցներին կասկածում են Վիետնամից Եվրոպա անօրինական միգրացիայի կազմակերպման, մասնավորապես՝ հունգարական դիվանագիտական ներկայացուցչություններում Շենգենյան գոտու վիզայի ձեւակերպումներ իրականացնել տալու մեջ։