Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալու նաև Հայաստանի համար

Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալու նաև Հայաստանի համար

Wed, 08 Apr 2026 10:57:15 +0400


Այս պահին կարելի է ասել, որ

1. Այս գիշեր աշխարհը (և, բնականաբար, Հայաստանը) խուսափեցին մի մեծ աղետից, որը կարող էր լիներ, եթե Թրամփը իրականացներ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» իր սպառնալիքը: Վերջնաժամկետն այս գիշերն էր լրանում, բայց Պակիստանի միջնորդությամբ հաջողվեց ստանալ ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական հայտարարությունները` երկու շաբաթով զինադադարի մասին, որոնց ընթացքում նախատեսվում է վերջնական խաղաղություն հաստատել:

2. Եթե այս ամենը իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել, դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնվել է ընդունել Իրանի պայմաններով ձևավորված 10-կետանոց փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:

3. Սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը և հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն և, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաև որպես համաշխարհային մեծ խաղաղացող:

4. Անգամ եթե խաղաղությունը ձախողվի, Իրանն արդեն ապացուցել է իր ռազմական և տնտեսական կարողությունները, որոնց հետ ստիպված հաշվի են նստելու գերտերությունները:

5. Եթե այս խաղաղությունը հաստատվի և ամրապնդվի, կարելի է լավատեսությամբ լցվել նաև Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ և կարելի կլինի ասել, որ իսկապես Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալիս նաև Հայաստանի համար: Բայց իհարկե դա ոչ մի կապ չի ունենա Նիկոլ Փաշինյանի իբր բերած կեղծ «խաղաղության» հետ:

6. Սա նաև ավելի արդիական է դարձնում Հայաստանն Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող երկաթուղու կառուցման Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը, բայց դրա մասին ավելի մանրամասն հետագայում:

Վերջում ներկայացնեմ այն 10 կետերը, որոնք ընդունվել են որպես բանակցությունների հիմք.
1. **Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն** — Միացյալ Նահանգների (և նրա դաշնակիցների) կողմից Իրանի դեմ հետագա հարձակումներ չիրականացնելու վերաբերյալ վստահելի երաշխիք։
2. **Հորմուզի նեղուցի վրա Իրանի շարունակական վերահսկողություն** — Իրանը պահպանում է ինքնիշխանություն և գործառնական վերահսկողություն ռազմավարական ջրուղու վրա։
3. **Իրանի միջուկային հարստացման իրավունքների ընդունում** — Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքի պաշտոնական ճանաչում իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։
4. **Բոլոր առաջնային ամերիկյան պատժամիջոցների վերացում** — Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղակիորեն դրված պատժամիջոցների հանում։
5. **Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում** — Այն պատժամիջոցների հանում, որոնք վերաբերում են օտարերկրյա ընկերություններին կամ երկրներին, որոնք գործարար հարաբերություններ են ունենում Իրանի հետ։
6. **ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում Իրանի դեմ** — Միջազգային պատժամիջոցների և սահմանափակումների վերացում, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից։
7. **ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում** — Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բանաձևերի և վերահսկողության դադարեցում, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։
8. **Պատերազմի վնասների համար փոխհատուցում/վճարում** — Ֆինանսական վերականգնում կամ վճարումներ Իրանին՝ հակամարտության հետևանքով կրած կորուստների և ավերածությունների համար։
9. **Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից** — Ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից և տեղակայման կետերից։
10. **Թշնամական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում** — Պատերազմի ամբողջական և մշտական ավարտ, այդ թվում՝ Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում և Իրանի դաշնակիցների («Դիմադրության առանցք») ներգրավված ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունների վերացում։

Լևոն Զուրաբյան
ՀԱԿ վարչապետի թեկնածու

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահը փոխում է գյուղերի ռուսալեզու անվանումները

Նախագահը փոխում է գյուղերի ռուսալեզու անվանումները Tue, 14 Apr 2026 17:00:35 +0400 Ղրղզստանի իշխանությունները նախատեսում…

3 րոպե ago

Հե՜տ տուր մեր կորցրածը. մանկապարտեզ մի խաղա

Հե՜տ տուր մեր կորցրածը. մանկապարտեզ մի խաղա Tue, 14 Apr 2026 16:45:06 +0400 Արցախը հանձնել…

18 րոպե ago

Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը

Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է…

26 րոպե ago

Ավելի մեծ վնաս, որ տվեց ինքն իրեն, ոչ մի թշնամի չէր կարող իրեն տալ

Ավելի մեծ վնաս, որ տվեց ինքն իրեն, ոչ մի թշնամի չէր կարող իրեն տալ Tue,…

30 րոպե ago

Չինական նավը ճեղքել է Հորմուզի շրջափակումը

Չինական նավը ճեղքել է Հորմուզի շրջափակումը Tue, 14 Apr 2026 16:30:18 +0400 ԱՄՆ պատժամիջոցների տակ…

33 րոպե ago

Արշակ սրբազանը` ՔՊ-ի 10-րդ դրույթի մասին

Արշակ սրբազանը` ՔՊ-ի 10-րդ դրույթի մասին Tue, 14 Apr 2026 16:29:47 +0400 Latest news from…

33 րոպե ago