Անցում զուգարաններին
Wed, 08 Apr 2026 11:55:42 +0400

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, այցելել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց։ Այցի ընթացքում վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել իր պաշտոնական էջում՝ ներկայացնելով դպրոցում իրականացված աշխատանքներն ու պայմանները։
Դպրոցում շրջայց կատարելով՝ Փաշինյանը մտել է դասասենյակներ, ծանոթացել ուսումնական միջավայրին և ուշադրություն դարձրել շենքի տարբեր հատվածների վիճակին։ Նա նաև այցելել է սանհանգույցներ՝ գնահատելու դրանց որակը։
«Բա սանհանգույցները չնայե՞նք մի հատ։ Այստեղ զուգարանակոնքերի որակն ակնհայտորեն ավելի լավն է։ Դա շինարարների բարեխղճությունից էլ է կախված»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր