Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Իսրայելի ընդդիմության առաջնորդն «աղետալի» է համարում Նեթանյահուի քայլերը

Իսրայելի ընդդիմության առաջնորդն «աղետալի» է համարում Նեթանյահուի քայլերը

Wed, 08 Apr 2026 13:00:22 +0400


Իսրայելին տարիներ են պետք վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցրած քաղաքական ու ռազմավարական վնասները վերացնելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ, «Եշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրին։

Նրա համոզմամբ՝ այդ վնասների պատճառը Նեթանյահուի ամբարտավանությունն են, անփութությունը և ռազմավարական պլանավորման բացակայությունը։

«Մեր ամբողջ պատմության ընթացքում նման քաղաքական աղետ չի եղել։ Իսրայելը նույնիսկ ներկա չէր բանակցությունների սեղանին, երբ մեր ազգային անվտանգությանը վերաբերող որոշումներ էին ընդունվում»,- գրել է Լապիդը։

Նրա խոսքով՝ զինվորականները կատարեցին այն ամենը, ինչ պահանջվում էր նրանցից, հասարակությունը ցուցաբերեց անհավատալի տոկունություն, բայց Նեթանյահուն քաղաքական ու ռազմավարական ձախողում ունեցավ՝ չկարողանալով հասնել իր իսկ կողմից դրված նպատակներից որևէ մեկին:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանին և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։

Իսրայելն արդեն ընդունել է Թրամփի առաջարկը և նույնպես համաձայնել հրադադարի։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ այն չի վերաբերելու Լիբանանում ընթացող ռազմական գործողություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն

Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն Wed, 08 Apr 2026 10:00:10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով