Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Բայրամովը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բայրամովը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Wed, 08 Apr 2026 14:13:02 +0400


Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Երմեկ Կոշերբաևի ընդլայնված կազմով հանդիպումը։

Տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական հարթակի էջում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Ադրբեջանն ու Ղազախստանը կրկին վերահաստատել են իրենց ամուր ռազմավարական կապերը՝ նշելով տնտեսության, առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում աճող համագործակցությունը։

Նախարարները նաև ընդգծել են Միջին միջանցքի դերը Եվրոպա-Ասիական առևտրի զարգացման գործում՝ նշելով համատեղ նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են տարանցիկ ենթակառուցվածքների և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։

Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հույս հայտնել, որ ձեռք բերված հրադադարը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։

Ջեյհուն Բայրամովը նաև իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալու նաև Հայաստանի համար

Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալու նաև Հայաստանի համար Wed, 08 Apr 2026 10:57:15 +0400 Այս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով